«Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդ Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովին աներկբա հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս ֆոնին մի քանի հարց է ծագում․․․»

Դանիել Իոնիսյանը, անդրադառնալով ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի շրջանակում Վ․ Պուտինի և Ա․ Լուկաշենկոյի հայտարարությունը, իր հարթակում գրում է հետևյալը․

«Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդ Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովին աներկբա հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Այս ֆոնին մի քանի հարց է ծագում. 1. Ինչի՞ համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանի էներգետիկան (բոլոր մենաշնորհներով) ու տնտեսական անկախությունը հանձնեցին Մոսկվային, եթե դրա դիմաց չէր լինելու խոստացված անվտանգությունը։

2. Ինչու՞ մենք այժմ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, որի անդամակցությունը միայն խանգարում է այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։

3. Ինչու՞ մենք դուրս չենք գալիս ԵԱՏՄ-ից, որը տնտեսության վրա միայն բացասաբար է ազդում, ինչի՞ համար ենք մենք հանդուրժում ավտոմեքենաների, մի շարք սննդամթերքների ու բազում այլ ապրանքների թանկ մաքսատուրքերը, եթե դրա դիմաց չունենք խոստացված անվտանգությունը»,- իր գրառումը եզրափակում է Դանիել Իոնիսյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: