«Պատերազմի ժամանակ, թե բա ՀԱՊԿ֊ին Նիկոլը դիտավորյալ չի դիմում, որ ռուսին հետո մեղադրի։ Դիմեց ՀԱՊԿ֊ին, հետո թե․․․»

Արմինե Մելքոնյանը, անդրադառնալով ռուսական քաղաքականության հանդեպ հատուկ սեր ու նվիրվածություն ունեցող և դեպի ռուսական երկիրը ձգտող հայերին, որոնք զբաղվում են նաև քաղաքականությամբ, գրում է․

«Հայերի մի տեսակ կա չէ՞, էն որ ռուսի շահը ռուսներից շատ է պահում։ Պատերազմի ժամանակ, թե բա ՀԱՊԿ֊ին Նիկոլը դիտավորյալ չի դիմում, որ ռուսին հետո մեղադրի։ Դիմեց ՀԱՊԿ֊ին, հետո թե էդ կետով չի դիմել, որ հետո ասի ռուսը չօգնեց։

Նիկոլն էդ կետով էլ դիմեց։ Այ մարդ չեն ուզում մեզ օգնել, չի երևում ձեր մոտի՞ց։ Չգաք հա ասեք, թե բա ԱՄՆ պոչն ա բռնել, ռուսը նեղվել է։ ԱՄՆ պոչը բռնել է մի քիչ բալանսի է եկել։

Բայց, դե էս ամենի ֆոնին հիշենք, որ մենք տուժում ենք անկանոն արտաքին քաղաքականության արդյունքում։ Իսկ նորմալ արտաքին քաղաքականության համար մեզ ներքին քաղաքականության մեջ նորմալ կադր է պետք»,- իր գրառումը եզրափակել է Արմինե Մելքոնյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: