Արսեն Սաֆարյանի դստեր ելույթը ցնցել է ժուրիին և հանդիսատեսին․ տեսանյութ

Հանրաճանաչ երգիչ Արսեն Սաֆարյանի ավագ դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, քսան տարեկան է։ Նա ներկայումս ուսանում է Եվրոպական լեզուների ֆակուլտետում։ Էլենը դեռ մանկուց սիրում է մշակույթը, հետաքրքրվում է մշակույթով և ցանկանում է մուտք գործել շոու բիզնես։

Երիտասարդ աղջկան հայրը չի խանգարում այդ հարցում, սակայն հետևողական է, որ աղջիկը ստանա նաև այլ՝ ավելի կայուն մասնագիտություն։ Էլենը վերջերս որպես արտիստուհի հանդես է եկել «Հատուկ դասարան» սերիալում։

Օրերս Էլենը հանդես է եկել հայկական նոր՝ «Հայ երգիչ» կոչվող նախագծում, որի շրջանակում հիացրել ու ցնցել է ժուրիի անդամներին։ Նրա կատարմանը հավանություն են տվել ժուրիի բոլոր անդամները։

Ավելին, Էրիկը Էլենի կատարման ողջ ընթացքում հոտնկայս խրախուսել ու ոգևորել է նրան։

Երաժշտական նախագծում երիտասարդ երգչուհի դառնալու հայտ ներկայացնող Էլենի կատարումը, ինչպես նաև ժուրիի արձագանքն այդ կատարմանը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 9 оценок, среднее 3.56 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: