Արման Հովհաննիսյանը , ուրախ երգ է ներկայացրել․ բաց չթողնեք

Հանրահայտ երգիչներից Արման Հովհաննիսյանին նրա երգարվեստի սիրահարները հասցրել էին կարոտել, քանզի երգիչը հապաղում էր նոր ստեղծագործությամբ ներկայանալ։ Ահա նա նոր երգի պրեմիերա է ներկայացրել։

Երգը վերնագրված է «Հոգով ու սրտով»։ Երգը ուրախ և ռիթմիկ ստեղծագործություն է, որը շատ հարմար է կատարել տոնական միջոցառումների, խնջույքների ժամանակ՝ առաջ բերելով ներկաների ուրախանալու և պարելու բուռն ցանկությունը։

Նշենք, որ Արմանը ստեղծագործությունը տեսահոլովակով է ներկայացնում։ Ինչպես վերջին շրջանում տարածված է, Արմանի այս տեսահոլովակում նույնպես իր պարային կատարմամբ հանդես է գալիս Ամարասի Վիկան՝ իր ուրախ պարային խմբի հետ։

Վիկան Սարգիս Երիցյանի հետ հեղինակել է խորեոգրաֆիան։ Արմանի երգին կից ներկայացվող տեսահոլովակը հարուստ է գույներով, ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, իսկ ռիթմիկ երգի խոսքերը Բարսեղյան Ավետինն են։ Երաժշտությունը Կարեն Սևակինն է։

Արմանի ներկայացրած նոր գործի պրեմիերան կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: