Ալինա Մարտիրոսյանը շնորհավորել է ամուսնուն․ ահա թե ինչ առիթով

Հանրաճանաչ արտիստուհի Ալինա Մարտիրոսյանն անցել է կյանքի ոչ հեշտ ուղի։ Նա դեռ փոքրուց իմացել է, թե ինչ է ուզում։ Սովորաբար չի հետևել ոչ մեկի խորհրդին, փոխարենը գնացել է նպատակների հետևից, սակայն ունեցել է բավականին լուրջ խնդիրներ։

Ալինան տասներկու տարեկան է եղել, երբ նրա ծնողները բաժանվել են։ Ալինան համարում է, որ այդ ամենից հետո նա հրաժեշտ է տվել իր մանկությանը։

Ալինան հոգեբանի մասնագիտություն ունի, իսկ զուգահեռ նաև պարել է։ Ամեն դեպքում Ալինան համարում է, որ ինքը որպես հոգեբան կայացած չէ, քանի որ գործնականում դրանով չի զբաղվել, փոխարենը եղել է ինքնաթիռային թռիչքների ուղեկցորդուհի։

Ալինան վաղ է ընտանիք կազմել, սակայն վաղ էլ կորցրել է ամուսնուն, իսկ զավակն այդ ժամանակ մանկահասակ է եղել։ Ալինան արդեն ութ տարի է, ինչ վերստին անձնական կյանք է փորձում կառուցել՝ ստեղծելով ընտանիք։

Այսօր Ալինայի ու Կարենի կազմած ընտանիքի տարեդարձն է, որի առիթով էլ դերասանուհի շնորհավորել է սիրելի ամուսնուն։

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: