Հայկական մշակութային դաշտի ներկայացուցիչները հրաժեշտ են տալիս թատրոնի երախտավորներից մեկին՝ Վահե Շահվերդյանին։ Անուշ Սարգսյանը գրում է․ «Վահե Շահվերդյանի հետ մեկ անգամ եմ միայն փոքրիկ հարցազրույց ունեցել՝ լինելով Վանաձորում տպագրվող մարզային թերթի երկարամյա աշխատակիցներից։
Ափսոս, քանի որ ոչ կրթամշակութային բաժինն ինձ տրվեց, ոչ առողջապահական, իսկ գաղտնիք չէ, որ ամենից գրվող ու կարդացվող բնագավառներն են։ Բացի այդ՝ ծանոթություններդ՝ լիուլի, արժևոր, պետքական, այնպիսի մարդկանց հետ, որոնց միշտ կհանդիպես ճանապարհիդ և ուրախ կլինես (ինձ վիճակվել էր դատաիրավական լուսաբանումը (թող ու փախիր))։
Ու Վահե Շահվերդյանը, իր սերնդակից բազում արվեստագետներ մնացին լրագրողական իմ գրչից հեռու և անհասանելի։ Շատ եմ ափսոսում, որ այս լեգենդար մարդու հետ անգամ ֆեյսբուքյան ընկեր չեղա։
Մինչդեռ մանկությունս անցել է աբելյանական թատրոնի անզուգական համուհոտի տպավորություններով, նրա բեմադրած պիեսների ճաշակավոր հուշերով։ Անմար ու վառ հիշատակ, հարգելի մաեստրո»։