Հանրաճանաչ արտիստ Միխայիլ Գալուստյանը նշում է ծննդյան քառասուներեք տարին։ Նա դպրոց է հաճախել Սոչիում։ Դեռ դպրոցական տարիներից աչքի է ընկել ասմունքելու, պարելու և երգելու հակումներ։ Դեռ մանկուց տաղանդավոր տղան դպրոցական տարիներին զուգահեռ երաժշտություն է սովորել։
Միխայիլը ստացել է հինգամյա երաժշտական կրթություն։ Նա 10-րդ դասարանում էր սովորում, երբ ներգրավվում է դպրոցական ՈւՀԱ-ի կազմում։
Թիմը, որի մեջ ներգրավված էր նաև Միխայիլը, ներդպրոցական ու արտադպրոցական մի շարք հաղթանակներ է տանում։
Դպրոցից հետո Միխայիլը հասակակիցներից շատերի նման բժշկական ինստիտուտ է ընդունվում, որից հետո սովորում է Սոչիի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Գերզբաղվածության պատճառով չի ավարտում ուսումը, փոխարենը դառնում է ՈւՀԱ-ի իրենց թիմի կապիտանը։ Միխայիլը ընտանիք է կազմել Վիկտորիայի հետ, որը մասնագիտությամբ երաժիշտ է։
Վիկտորիան ու Միխայիլը երկու դուստրեր ունեն՝ Էստրելան և Էլինան։ Աղջիկներից ավագը՝ Էստրելան, տասներկու տարեկան է, իսկ կրտսերը՝ Էլինան՝ տասը։