Մեր օրերից ավելի քան հարյուր տարի առաջ երիտասարդ Ֆրանկլին Մարսը ստեղծում է հետագայում ամենասիրելու ու վաճառված շոկոլադներից մի քանիսը, սակայն այդ գործընթացը, ինչպես ամեն մի հաջողություն, հեշտ չէր տրվել Մարսին։
Մարսն ուներ հաշմանդամություն։ Նա դպրոց չէր գնում, իսկ տանը օգնում էր մայրիկին՝ քաղցրավենիք պատրաստել ու վաճառել՝ կիսելով ընտանիքի հոգսն ու գումար աշխատելու բեռը։ Նրանք սկզում այդ քաղցրավենիքները վաճառում էին իրենց տան խոհանոցի պատուհանից։
Մարսը որոշում է շոկոլադը Սնիկերս անվանել։ Դա նրա սիրելի ձիու անունն էր, որը վերջերս էր սատկել։ Երբ ընտանիքը որոշ ֆինանսական խնայողություններ էր հավաքել, ձեռք էր բերել հողատարածք և այն կոչել Milky Way ֆերմա։
Ֆերմայում վազքի մրցույթի համար ձիեր էին բուծում։ Ահա Մարսի սիրելի Սնիկերս անունով ձիու մահվանից հետո էլ որոշում է կայացվում շակոլադե սալիկները նրա պատվին անվանակոչել՝ առանց ենթադրելու, որ դրանք շուտով դառնալու են աշխարհի ամենահայտնի ու սիրելի սալիկները։