Յաշա Սողոմոնյանը գրում է․ Դավթաշենի կամրջի դեպքի հետքերով։ «Քանի դեռ մարդկանց մեծամասնությունն իրենց վախերը, հարևան-բարեկամների կարծիքը, խալխի «բա ինչ կասեները», սեփական աշխարհընկալումն ավելի է սիրում ու գերադասում, քան սեփական երեխային ու նրա երջանկությունը, ապա միշտ գործ ենք ունենալու հիվանդ հասարակության հետ։
Իսկ հիվանդ հասարակության մեջ ապրելը միշտ լինելու է ծանր, դժվար, նյարդայնացնող ու դեպրեսիվ։ Երեխան իր չէ, սեփականություն չէ։ Երեխան ՄԱՐԴ է՝ իր տեսակով, իր ճակատագրով, իր երազանքներով, էմոցիաներով ու խառնվածքով։
Ես իմ երեխաներին սիրում եմ այնպիսին, ինչպիսին կան, ու միշտ է այդպես լինելու։ Ու ես Արագածի հյուսիսային գագաթից թքում եմ հասարակության կարծիքի վրա։ Ես ուզում եմ, շատ եմ ուզում, որ երեխաներս ապրեն մի երկրում, որտեղ պետությունը կկառավարի հասարակական կարծիքը, այլ ոչ հակառակը, որտեղ պետությունը հավասարապես կպաշտպանի բոլորի իրավունքներն ու կբաշխի պարտականությունները։
Ու ես անելու եմ դրա համար ինձնից կախված ամեն ինչ։ Էս գրառումն էլ դրան ուղղված ևս մեկ քայլ է։ Սերը սեր է, ու դուք չպիտի որոշեք, թե ով, ում, ոնց ու որտեղ սիրի, պա՞րզ է։