«Օրհնված լինի ձեր պսակադրությունը, սանիկնե՛ր ջան»․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել Ալինա Մարտիրոսյանը

Հանրահայտ արտիստուհի Ալինա Մարտիրոսյանը, ինչպես հայտնի է, ընտանիք է կազմել նկարիչ և ակտիվ հանրային գործիչ Կարեն Արայանի հետ։ Ալինայի հրապարակումներից երևում է, որ նա մշտապես գաղափարապես սատարում և աջակցում է ամուսնուն։

Կարեն Արայանը, որ բավականին ակտիվ է հանրային հարթակներում, հատկապես ակտիվանում է երկրի համար դժվարին իրավիճակներում, կարողանում է իր հետևից տանել մարդկանց, որոնք կիսում են իր գաղափարներն ու մտորումները։

Կարենն ու Ալինան հիմնականում միատեղ են հանդես գալիս իրենց հանրային ակտիվության մեջ։ Նրանք համատեղ են նաև ընկերական շրջապատում և այլոց հետ փոխհարաբերություններում։

Ալինան ու Կարենը նախօրեին մասնակցել են իրենց սանիկների՝ Արման Առաքելյանի ի և Վիկա Առաքելյանի պսակադրության կարևոր արարողությունը։

Ալինան իրենց համար կարևոր այդ պսակադրության արարողությունից մի կադր է տեղադրել իր հարթակում՝ գրելով այսպես․ «Օրհնված լինի ձեր պսակադրությունը, սանիկներ ջան»։ Նրա շնորհավորանքին միացել են ֆեյսբուքյան օգտատերերից շատերը։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: