Իմ Սառան ա․․․ կծիծաղեք, երբ Սիլվա Հակոբյանի դստեր նոր հոլովակը տեսնեք

Սիլվա Հակոբյանի ավագ դստրիկն արդեն երեք տարեկան է։ Նա բավականին հասկացող և աչքաբաց աղջիկ է։ Մայրը, չնայած որ զբաղվում է նորածին երեխայի խնամքի հարցերով, նաև շարունակում է Միլայի մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր և դրվագներ տեղադրել։

Պարզվում է՝ Միլան բավականին տպավորված է ընտանիքի նոր անդամի՝ Սառայի հայտնությամբ։ Նրան նաև դուր է գալիս այն մայրական խնամքը, որ Սիլվան տանում է նորածին դստրիկի նկատմամբ։ Սա պարզ երևում է Միլայի վարքից։

Միլայի հերթական տեսանյութը կապված է նորածին բալիկի հետ։ Միլան իր տիկնիկներից մեկին փաթաթել է կտորի մեջ։ Երբ մայրը հարցնում է, թե ինչ է կտորի մեջ, Միլան պատասխանում է, որ դա էլ իր Սառան է։

Հիշեցնենք, որ Միլայի կրտսեր քույրիկին ծնողները որոշել են Սառա անունը տալ։ Միլայի մասնակցությամբ այս զվարճալի դրվագը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: