«Ի՞նչ եղան 2021թ նոյեմբերի ազերի գերիները։ Գլուխներս հարդուկելու ու դրսերում սրա-նրանից օգնություն մուրալու փոխարեն գերիներին պահեիք․․․»

Հրանտ Բագրատյանը գրում է․ «Բավականին հուզիչ էին և Փաշինյանի, և Միրզոյանի ելույթները Աստանայում։ Մանավանդ հայ գերիների ու անհետ կորածների մասով (ի դեպ, քանի որ «գերիները» մեր հողում են եղել, ուրեմն գործ ունենք ավելի շուտ մարդկանց առևանգման կամ հափշտակման հետ)։

Այդ ելույթներն ուղղված են ներքին լսարանին ու, նախևառաջ, գերիների ու անհետ կորածների հարազատներին։ Սիմոնյանն էլ էր հավես. ադրբեջանցիք մեզանից 2 անգամ շատ կորուստ են տվել՝ 401 մարդ։ Բայց արի ու տես, որ ոչ մի ադր-ցի գերի չունենք։

Մաքու՞ր են աշխատել, թե ինչ որ տհաս հրաման է տվել. հանկարծ ադրբեջանցիներին գերի չվերցնեք։ Ի դեպ ի՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ազերիները (ըստ գլխ. շտաբի պետ Է. Ասրյանի)։ Ի՞նչ եղան 2021թ նոյեմբերի ազերի գերիները։

Գլուխներս հարդուկելու ու դրսերում սրա-նրանից օգնություն մուրալու փոխարեն գերիներին պահեիք ու մեր տղերքի հետ փոխանակեիք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: