«Երբ, օրինակ Զատուլինն ասաց, որ միջանցքը Հայաստանն ա ստորագրել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով Նիկոլ Փաշինյանն ա համաձայնություն տվել միջանցքին, լրագրողը գիտե՞ք ոնց արձագանքեց․․․»

Վովա Հակոբյանը գրում է․ «Զատուլինի՝ Երկիր մեդիային տված «հարցազրույցն» էի նայում։ Ինձ համար էդքան կարևոր չի ինչ էր ասում Զատուլինը, քան ինչպես էր իրեն պահում լրագրողը։ Նախ դա հարցազրույց չէր։ Զատուլինը մենախոսում էր, լրագրողը հարցեր չէր տալիս, գրեթե վստահ եմ, որ չի մոնտաժվել, Զատուլինն ա որոշել ինչից խոսել, խոսել ա։

Լրագրողն ընդամենը կիսաձայն, շշուկով երբեմն-երբեմն իրեն ծանոթ բառերն էր կրկնում` Զատուլինի ասած։ Էն որ օտար լեզվով երգ ա, միջից երկու բառ ես ֆիքսել, դրանք կիսատ պռատ նմանացնելով կրկնում ես, այ տենց։ Բա վերջը՝ ոչ թե լրագրողը որոշեց, որ ժամանակը կամ թեման ավարտվեցին, այլ՝ Զատուլինը։ Խոսաց պրծավ ու ռեզկի՝ Վսյո, սպասիբը ու միանգամից վեր կացավ։

Նույնիսկ չսպասեց էֆիրն անջատվի, փակում լինի ինչ-որ։ Իսկ հիմա կարևորը՝ երբ, օրինակ Զատուլինն ասաց, որ միջանցքը Հայաստանն ա ստորագրել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով Նիկոլ Փաշինյանն ա համաձայնություն տվել միջանցքին, լրագրողը գիտե՞ք ոնց արձագանքեց։ Ասաց՝ բայց ու՞ր է էդ կետում միջանցք բառը։ Չկա այնտեղ միջանցք բառ։ Եթե միջանցք նկատի առնվեր, Լաչինի նման կգրվեր միջանցք։

Հավատացի՞ք։ Ախ վի նաիվնիյե մայի։ Լրագրողն ընդամենը հանդիպեց իրեն ծանոթ հերթական բառին, և երբ Զատուլինն ասում էր՝ Փաշինյանն ա ստորագրել նոյեմբերի 9-ին, լրագրողը կիսաձայն շշնջաց` Փաշինյա… վսյո։ Էս ա եղել լրագրողի արձագանքը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: