Ահա թե որ հայտնի երգչուհուն է ամուսնության առաջարկ անում Ռաֆայել Երանոսյանը․ տեսանյութ

Հանրահայտ հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը, թերևս, ամենացանկալի փեսացուներից մեկն է, որի ամուսնության հարցող վերջին տարիներին մտահոգ ու հետաքրքրված են շատերը։ Ռաֆոն այս թեմայով շատ հաճախ է կատակում։

Ռաֆոյի հերթական կատակային բեմականացումն այս թեմայով տեղի է ունեցել Առաջին ալիքի «Դիմակահանդես» կոչվող նախագծի շրջանակներում։ Ռաֆոն խնդրել է Իվետայի ձեռքը։

Սոնան և Գարիկը պահանջել են, որ Ռաֆոն նախ իրենցից թույլտվություն վերցնի, որ խնդրի Իվետայի ձեռքը։ Ռաֆոն անակնկալ ծաղկեփունջ է նվիրում Իվետային։ Այդ քայլը շատ է հուզում Իվետային։

Նա չի կարողանում զսպել իր էմոցիաները։ Ի վերջո հանձնվում են նաև Գարիկն ու Սոնան։ Այս զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Հավելենք նաև, որ Իվետան նախօրեին բավականին բուռն ու ակտիվ միջավայրում նշել է ծննդյան տարեդարձը։ Տարեդարձի տեսանյութերում նկատելի, որ Իվետայի կողքին կա տղամարդ, որի հետ ջերմորեն գրկախառնվում է Իվետան։

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: