«Մի օր Հակոբի մայրը՝ տիկին Գայանեն երազ է տեսնում: Ավտոմեքենայով ինչ-որ տեղ է գնում․․․»

Գեղամ Նազարյանը գրում է․ «Այսքան իրական հերոս, 18, 19, 20, 25 տարեկան հերոսներ ունեցող ազգը չի կարող պարտվել եւ չի պարտվելու: Հաստատ չի պարտվելու: Հերոսներից մեկն էլ Հակոբն է՝ Հակոբ Եղիազարյանը: Հակոբի մասին ուզում եմ շատ պատմել, բայց ․․․

Հերոսները մեզ հսկում, պահում եւ պահպանում են նաեւ Երկնքից, Դրախտի ամենավերին հատվածներից: Մի օր Հակոբի մայրը՝ տիկին Գայանեն երազ է տեսնում: Ավտոմեքենայով ինչ-որ տեղ է գնում: Ճանապարհին հանդիպում է որդուն՝ Հակոբին: Հերոսը ճերմակ, շողշողուն վերնաշապիկով է: Տիկին Գայանեի ուրախությանը չափ չկա: Ուզում է գրկել որդուն, բայց նա թույլ չի տալիս: «Որդի՛ս, այսքանից հետո հազիվ տեսել եմ, թույլ տուր գրկեմ»,- ասում է տիկին Գայանեն, բայց Հակոբը թույլ չի տալիս:

«Ես արդեն պետք է գնամ»,- ասում է Հակոբը: «Ո՞ւր ես գնում»,- հարցնում է Գայանեն: «Ընկերներիս մոտ»,- ժպտալով ասում է Հակոբը եւ անէանում: Այդ ամբողջ ընթացքում երկինքը ջինջ կապույտ էր, իսկ շուրջ բոլորը աննման կանաչ:

Այս գիշեր Աբգարիս հանդիպեցի ելույթ էր ունենում: Ավարտելուց հետո դուրս եկավ: Հետեւից գնացի, ասում եմ՝ Աբգար, գոնե թույլ տուր գրկեմ, բավական խիստ հայացք գցեց ու Հակոբի նման մերժեց, ասելով՝ դրա ժամանակը չէ, ես հիմա հյուրեր ունեմ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: