Հանրահայտ երգիչ ու նաև բազմազավակ հայր, ընտանիքի օրինակելի ամուսին Արկադի Դումիկյանը օրերս Երևանում համերգ է ունեցել, որը բավականին բազմամարդ միջավայրում է անցել։ Երգչի երգարվեստի սիրահարները հնարավորություն են ունեցել վայելելու սիրելի երգչի երգերը իր իսկ կատարմամբ։
Արկադիի համերգին ներկա են եղել նաև նրա ընտանիքի անդամները՝ վայելելով երգչի այն կատարումները, որոնք նվիրված են հենց իրենց։ Արկադիին հաջող համերգային ընթացիք առիթով հատուկ շնորհավորական հրապարակում է նվիրել Հռիփսիմե Հակոբյանը։
Արկադիի համերգի ներկաները, որ գումար են տրամադրել և տոմս են ձեռք բերել, հենց համերգի ժամանակ պարզել են, որ իրենք ակամա դարձել են բարեգործական ծրագիր իրականացնողներ։
Հայտնի է դարձել, որ երգիչն իր համերգային ծրագրի շրջանակում հավաքված ողջ գումարային հասույթը տրամադրել է Հայաստանի հիվանդ երեխաներին, որոնք բուժում են ստանում։ Այս լուրն անակնկալ է եղել նաև երգչի համերգի կազմակերպիչների համար։