Անևերակայելի համեղ տորթ, որը պատրաստվում է 20 րոպեում․ անպայման փորձեք

Անսպասելի եկած հյուրին դիմավորելիս հասկանում եմ, որ մնացել է միայն երեկվա խմորեղենի փշրանքները, հոգ չէ, պետք է մի բան արագ մտածել ու մոգոնել 20 րոպեում։

Անհրաժեշտ է

Ձու՝ 2 հատ

Աղ՝ 1 պտղունց

Կաթ՝ 6 ճ/գ

Շաքարավազ՝ 6 ճ/գ

Ալյուր՝ 5 ճ․գ

Կակաո՝ 1 ճ/գ

Սոդա՝ 1 թ/գ

Քացախ՝ 1 ճ/գ

Բուսայուղ՝ 2 ճ/գ

Թթվասեր՝ 500 գ

Շաքարափոշի՝ ըստ ճաշակի

Բանան՝ 2 հատ

Շոկոլադ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Ձուն հարել աղի հետ՝ ներմուծելով կաթն ու շաքարավազը։ Ավելացնել ալյուրն ու կակաոն, սոդան՝ քացախով մարած։ Ներմուծելով 2 ճ/գ բուսայուղ՝ խառնել և լցնել կաղապարի մեջ։ Թխել միկրոալիքային վառարանում՝ 800 վատտ հզորությամբ՝ 5 րոպե։ Անջատել վառարանը՝ բիսկվիթը մեջը թողնելով 10 րոպե՝ առանց դռնակը բացելու։ Բիսկվիթը երկու շերտի բաժանել։

Կրեմի համար թթվասերն ու շաքարափոշին հարել։ Կրեմապատել տորթը՝ մեջտեղը դնելով կլոր կտրատած բանանը, իսկ վրայից զարդարելով քերած շոկոլադով։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: