«Փորձում էիր մխիթարել, մխիթարանքի խոսքեր ասել։ Պայմանավորվեցինք հանդիպել։ Շաղիկ ջան, լույսերի մեջ լինես, բարևներ Աբգարիս»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավով ու ափսոսանքով հայտնել է դաշնակցական և նվիրյալ հայրենասեր Շաղիկ Մարուխյանի մահվան մասին։ Հայտարարության մեջ տեղեկություն է տրվում Շաղիկի անցած ճանապարհի, նրա գործունեության մասին։

Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ նա ծնվել է Լիբանանում, սովորել Փարիզում, ապրել ու գործել հայրենիքում՝ Հայաստանում։ Նա եղել է «Երկիր» թերթի խմբագիրը՝ նպաստելով նորանկախ պետականության կայացման ու զարգացման գործին։ Աշխատել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամում, իրականացրել հայրենանպաստ ծրագրեր։

Գեղամ Նազարյանն էլ իր հերթին տեղադրել է Շաղիկ Մարուխյանի լուսանկարը՝ ափսոսանքով գրելով հետևյալը․ «Շաղիկ ջան, գիտեմ, վստահ եմ, անպայման կստանաս այս գիրս։ Վստահ եմ, դրա համար էլ գրում եմ։

Դու ինձ գրեցիր 2020 ի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ու քո աջակցությունը հայտնեցիր, առաջարկեցիր հանդիպես։ Փորձում էիր մխիթարել, մխիթարանքի խոսքեր ասել։ Պայմանավորվեցինք հանդիպել։ Շաղիկ ջան, լույսերի մեջ լինես, բարևներ Աբգարիս»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: