«Նկատե՞լ եք, որ այս մարդու ուսերին է դրված կարգավորել մի խնդիր, որը 800 տարի չի կարգավորվում»

Միքայել Միքայելյանը գրում է․ «Նկատե՞լ եք, որ այս մարդու ուսերին է դրված կարգավորել մի խնդիր, որը 800 տարի չի կարգավորվում։ Խնդիր, որի արդյունքը միլիոնավոր զոհերն են ու հայրենազրկումը։ Ու հիմա եկել ենք մի կետի, որ այս մարդն իր ուսերի վրա է վերցրել պատասխանատվությունն ու ամեն գնով ուզում ա փրկի Հայաստանը։

Սա ուղղակի բանակցություններ չեն, այլ Հայոց պատմության ճակատագիրնա որոշվում։ Ցավոք, շատերս պահի լրջությունը չենք հասկանում։ Լավն ա, վատն ա, հիմա իր ուսերի վրա է դրված Հայաստանի ճակատագիրը։ ՔՊ-ական, դաշնակցական, Սերժական, Քոչարյանական, արևմտամետ, ռուսամետ հիմա այսպիսի թեմաներ քննարկելու ժամանակը չէ։

Բանակցությունների պահին յուրաքանչյուրս պարտավոր ենք կանգնել ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ղեկավարի կողքին։ Ամուր թիկունք լինենք մեր ղեկավարին ու մեր բանակին։ Ներքաղաքական հազարավոր խնդիրներ ժամանակի ու քաղաքական կամքի շնորհիվ կարող են լուծվել, բայց եթե տապալվի արտաքին քաղաքականությունը, ապա վախենում եմ պատկերացնել աղետի մասշտաբը։

Խաղաղությանն այլընտրանք չպետք է լինի։ Հարգանքով՝ մի հայ մարդ։ Լրացում. Ես այս նույն բանը կգրեի նաև եթե բանակցողը լիներ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ ցանկացած անձ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: