Կյանքի դասեր Սամից․ Սոնա Ռուբենյանը տեսանյութ է հրապարակել

Սոնա Ռուբենյանը ոչ միայն լավ երգչուհի և նվիրված ընկեր է, այլ նաև հոգատար ու սիրված մորաքույր է։ Նրա ամենասիրելի զբաղմունքներից մեկն էլ իր քույրիկի տղաների հետ զվարճալի և հետաքրքիր ժամանակ անցկացնելն է։

Սոնան մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են քույրիկի երկու տղաները՝ Ռոբերտը և Սամվելը, խաղում, աղմկում, ուրախանում։ Սոնան այդ տեսանյութին կից գրել է, որ տղաների հետ շատ ժամանակ է անցկացնում՝ ընտելանալով երեխաների աղմուկին։

Ապագայում բալիկ ունենալուն պատրաստվող Սոնան փորձում է որոշակի սովորություններ ձեռք բերել, որոնք կօգնեն իրեն հետագայում ավելի հեշտությամբ հաղթահարել երեխաների խնամքի հետ կապված դժվարությունները։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Սոնան Ռոբերտին խնդրում, որ մոտ գա, որպեսզի նա կծի նրա թևը։ Ռոբերտը հրաժարվում է, իսկ նրա ավագ եղբայրը, որ այդ հարցում բավականին փորձառու է, խորհուրդ է տալիս մոտ գնալ և թույլ տալ, քանի որ Սոնան հետո նրան տեղ կտանի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: