Լեգենդար արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ութսունյոթ տարի առաջ այս օրը Բորիսի և Ելենայի ընտանիքում լույս աշխարհ է եկել Արմեն Ջիգարխանյանը։ Նա հետո դարձավ լեգենդար արտիստ, որը սիրվեց ու ճանաչված դարձավ ոչ միայն Հայաստանում, այլ Խորհրդային միության այլ երկրներում։

Դերասանը նախ կյանքը կապել է մասնագիտությամբ դերասանուհի Ալլա Վաննովսկայայի հետ։ Նրանք դուստր են ունեցել, որին Ելենա են անվանակոչել։ Ելենան, ցավոք սրտի, քսաներեք տարեկան էր, որ ավտոմեքենայի մեջ մահացավ։ Նա խեղդվել էր շմոլ գազի թունավորումից։

Ջիգարխանյանը երկրորդ անգամ ամուսնացել է Տատյանա Վլասովայի հետ, որը նույնպես դերասանհի է։ Նա այժմ ապրում է Ամերիկայում և դասախոսում է Դալլաս բնակավայրի համալսարանում։ Ջիգարխանյանը ժամանակին որդեգրել է նաև Տատյանայի որդուն՝ Ստեփանին։

Ջիգարխանյանը կյանքի վերջին տարիներին ապրել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն այդ ժամանակ երեսուներեք տարեկան էր։ Արդեն երկու տարի է, ինչ մեծ արտիստը ֆիզիկապես մեզ հետ չէ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: