«Իջա օգնություն ցույց տալու, մնացածը շարժվեցին առաջ։ Շավոյին էլ չտեսա, 2 ժամ անց իմացա, որ մահացու վիրավորվել է»

Արթուր Գինոսյանը քառասունչորսօրյա պատերազմի կամավոր տղաներից մեկի՝ անմահացած Շավարշ Մուրադյանի մասին գրել է․ «Շավոս երբ իմացավ, որ Մարտակերտի հատվածում ենք տեղակայվելու, ուրախությունը չթաքցրեց.

«Ջա՜ն, հարազատ չաստս է, այնտեղ եմ անցկացրել ժամկետային ծառայությունս»: Արդեն զորամասում ինքն էր ուղղորդում, հրահանգավորում, անգիր գիտեր տեղանքի ամեն միլիմետրը: Սեպտեմբերի 29-ի առավոտյան տեղեկացանք, որ դիրքերից մեկում օգնության կարիք կա, դիրքի անձնակազմից չորս հոգի էին մնացել, մնացածը զոհվել, վիրավորվել էին:

Եփրեմ Մարգարյանը, որի հրամանատարության ներքո կռվում էինք, ասաց, որ տասը փորձառու տղաներ պիտի գնան տվյալ մարտական դիրք: Ավետն էր, Շավարշը, ես, Եփրեմը ու ևս վեց տղա շարժվեցինք առաջադրանքը կատարելու: Դիրքեր չհասած՝ նկատեցի երեք վիրավորի:

Ես՝ որպես բժիշկ, իջա օգնություն ցույց տալու, մնացածը շարժվեցին առաջ։ Շավոյին էլ չտեսա, 2 ժամ անց իմացա, որ մահացու վիրավորվել է»,- իր ցավալի գրառումը եզրափակել է Արթուր Գինոսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: