«Առաջարկում եմ ժամանակավոր ձեր բնակարանները տրամադրեք արցախցիներին, իսկ իրենցում եկե՛ք դուք ապրեք․․․»

Սոֆյա Հովսեփյանը գրում է․ «Տեղին է հիշել «Ձայներդ տաք տեղից է գալիս» արտահայտությունը։ Ի՞նչ խոսք, այդպե՛ս է։ Երբևէ փորձե՞լ եք այս երկու տարիների ընթացքում ապրումակցել արցախցուն և մի պահ զգալ, թե ինչպե՞ս են ապրում ամեն օրվա վախի մեջ, կամ թե վարդենիսցուն կամ էլ լավ տավուշեցուն, որ տարիներով այդ վիճակում է։

Չէ՜, դժվար փորձած լինեք, այլապես այսքան ստատուսներ գրելու փոխարեն՝ գոնե ամիսը մեկ անգամ, նշածս վայրերով կանցնեիք` ողջությունները հարցնելու համար։ Թո՛ղ մnրթվեն, թո՛ղ կnտորվեն, թո՛ղ բնաջնջվեն, բայց ձեր պատկերացումներից դուրս չգործեն։ Հիմա գալու եք ինձ համոզեք որ ռուսը քխ է ու ամերիկացին է պուպո՞ւշ։

Մի՛ արեք, ի տարբերություն ձեզ, ես նման հարցերում մի քիչ ծայրահեղական եմ, ինձ համար իմ ազգից լավը չկա ու չի եղել և դրա համար հաճախ քննադատվել եմ, բան չկա, ես սովոր եմ ու անկապ գրածներից չեմ էլ ազդվում։ Կասե՞ք ամենագետներ ջան, ի՞նչ պետք է անի արցախցին այսօրվա կամ արդեն երկու տարի իրենց վզին փաթաթված կարգավիճակով։

Խոստանում եմ բոլոր խելամիտ և ոչ անձնական հաճույքով դրդված առաջարկներն անձամբ հասցնել ԱԺ պատգամավորներին, եթե դուք զլանում եք այն անել ու երկու օր էլ քննադատում ու քննադատում եք։ Կասե՞ք, եթե չդիմեն ռուսին կամ չապավինեն իրենցից օգնություն, ո՞վ է օգնելու, երբ ՀՀ կառավարությունը բառացի բոլոր օղակներով ձեռքերը լվացրել կողքի է քաշվել, անգամ տեխնիկական հարցի համար նախարարների հետ կապվել հնարավոր չէ։

Չէ, իրենք էլ Արցախի հետ կապ չունեն, վերևից հրահանգ ունեն կապերը խզելու, ջայլամի նման ապրելու։ Կասե՞ք ինչ պետք է գրի պատգամավորը կամ ու՞մ հետ պետք է խորհրդակցի`մարիա կարապետյանի, թե վահագն ալեքսանյանի, հաաա մոռացա, լա՜վ, գագիկ մելքոնյանի։ Հաստատ լավ խորհուրդներ կտան։ Լավ, որ ամեն մեկդ` իբր Արցախի մասին հոգ տանելով, արցախահայությանն անպատվեցիք, լուծեցի՞ք հարցը։

Առաջարկում եմ ժամանակավոր ձեր բնակարանները տրամադրեք արցախցիներին, իսկ իրենցում եկե՛ք դուք ապրեք, Արցախի հարցը լուծեք, հետո գնացեք հետ ձեր տները, իսկ մինչ այդ բան չասեք` օգուտ չունի, քան օրեցօր խորացող ատելությունը միմյանց նկատմամբ։ Ոչ մեկին էլ վիրավորելու միտում չունեմ, բայց կրկնեմ․ «Ձայներդ տաք տեղից է գալիս»»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: