Անդրեն անչափ ռոմանտիկ և հուզիչ եղանակով ամուսնության առաջարկ է արել․ ահա թե ով է հարսնացուն․ տեսանյութ

Հանրահայտ երգիչ Անդրեի անձնական կյանքի մասին երկար ժամանակ ոչ երգիչն էր որևէ տվյալ հանրայնացնում, ոչ այլ աղբյուրներից էր ինչ-որ բան հայտնի դառնու։ Պարզվում է՝ մինչ այս երգիչը հանրայնացնելու արժանի նորություն չի ունեցել։

Այսօր Անդրեն շատ ռոմանտիկ մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է ամուսնության առաջարկություն անում իր սիրելիին։ Անդրեի պատրաստած տեսանյութից երևում է, որ հարսնացուն շատերին հայտնի Օհանյան Անին է։

Տարիներ առաջ, երբ Շանթով եթեր էր գնում «Ազգային երգիչ» նախագիծը, Անդրեն հանդես էր գալիս ժուրիի կարգավիճակով։ Անիի առաջին իսկ ելույթի ժամանակ Անդրեի աչքերից նկատելի է, որ նա շատ է հավանում աղջկան։

Աղջիկը ներկայանում է, որ ինքը ծնվել է Արմավիր քաղաքում, բայց հիմնականում ապրել է Սանկ Պետերբուրգում։ Ահա այսօր Անին ու Անդրեն արդեն միասին են։

Նրանց սիրո պատմության և Անդրեի առաջարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: