Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է․ ովքե՞ր են դուստրեր ունեցող հայ հայտնիները

Այսօրն ամբողջ աշպարհում նշանավորվում է որպես ընտանիքի ծաղիկների՝ դուստրերի օր։ Օրվա հատկանշական խորհուրդը աղջիկ բալիկներին պաշտպանելու, հանրային ուշադրությունը նրանց խոցելի խնդիրների վրա սևեռելն է։

Օրվա ընթացքում շատերն իրենց թանկ դուստրերի հետ լուսանկարներ տեղադրեցին՝ կարևորելով իրենց և ընտանիքների կյանքում դուստրերի ներկայության փաստը։ Աղջիկներին հաճախ են անդրադառնում ծնողները՝ որպես տանը ուրախություն և գեղեցկություն հաղորդող անձանց։

Շատ հայտնիներ, որոնք ընտանիք են կազմել, ունեն աղջիկ բալիկներ։ Նրանցից է Արամեն, որի աղջիկն այս տարի առաջին անգամ բախել է դպրոցի դռները։

Աղջիկ ունեցող հայտնի ընտանիք է Սիլվա Հակոբյանի ընտանիքը, որտեղ երկու աղջիկներ են մեծանում։

Վերջերս ընտանիքի երրորդ զավակով համալրվեց Սիրուշոյի և Լևոնի, ինչպես նաև Արամ MP3-ի ընտանիքները։ Երկու ընտանիքներում էլ լույս աշխարհ եկածներն աղջիկներ են։

Իր կրտսեր զավակի՝ դստրիկի հետ հաճախակի հրապարակումներ է անում նաև Արևիկ Ուդումյանը։ Սարոն ևս հաճախ է իր երկու դուստրերով հպարտանում հանրային հարթակներում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: