Սիրված դերասանուհի Սիլվի Բարկովան հղի է. դերասանուհու բացառիկ լուսանկարները

Հանրահայտ արտիստուհի Սիլվի Բարկովան տարիներ առաջ կյանքը կապեց ազգությամբ հնդիկ մի երիտասարդի հետ։ Նա տղայի հետ համացանցի նամակագրությամբ էր ճանաչել։ Նամակագրական կապը սիրային հարաբերությունների է վերածվել ժամանակի ընթացքում։

Սիլվին ընտանիք կազմելուց հետո Հնդկաստանում է բնակություն հաստատել։ Նա բնակվում է իր ամուսնու ու նրա ընտանիքի անդամների հետ՝ համադրելով հայկական ու հնդկական մշակույթները։ Իր հարցազրույցներում Սիլվին հաճախ է խոսում արտիստական կարիերային վերադառնալու մտադրության մասին։

Սիլվին հարցազրույցներում երբեմն խոսել է նաև առաջիկայում բալիկ ունենալու մասին։ Սիլվին հատկապես վերջին հարցազրույցներում բավականին հուզվում էր այդ թեմայի մասին խոսելիս։ Նկատելի էր, որ հարցը նրան մտահոգում է։

Ահա արտիստուհին սպասում է իր առաջին բալիկին։ Նա լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է, որ Սիլվին արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ սպասում է իր առաջնեկին։ Նրա հղիությունը նկատելի է։ Իսկ ապագա բալիկի սեռի մասին արտիստուհին խոստացել է հայտնել ավելի վաղ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: