«Պատիվ ունեմ լինելու իր քույրը, իր հարազատը, իր հետ մանկություն կիսածը։ Պատիվ ունեմ ճանաչել նրան և այսօր արդեն ճանաչել որպես հերոս, սակայն հերոս մեզ պետք չէր մեզ պետք էր ինքը․․․»

Վարդ Բաղդասարյանը գրում է․ «Վազգեն Զարգարյանը ծնվել է 2003 թվականի մայիսի 10֊ին։ Նկարագրել կարելի է՝ սակայն այսօր նրան նկարագրելու համար կա պարզապես մի բառ՝ Հերոս։ Ժպիտը դեմքին, բարի մարդ, ով գիտեր կյանքում կարևորը՝ մարդ լինելու նշանակությունը, ով գիտեր ընկեր լինելու, եղբայր լինելու, լավ որդի լինելու,նշանակությունը։

Ով պատվով պահում էր իրեն ստանձնված յուրաքանչյուր կոչում, և այսօր էլ պատվով կպահի հերոսի կոչումը, որը ցավոք ստացավ հետ մահու և մեզ թողեց առանց իրեն։

Պատիվ ունեմ լինելու իր քույրը, իր հարազատը, իր հետ մանկություն կիսածը։ Պատիվ ունեմ ճանաչել նրան և այսօր արդեն ճանաչել որպես հերոս, սակայն հերոս մեզ պետք չէր մեզ պետք էր ինքը, իր հոգատարությամբ, ժպիտով, բարությամբ։

Ցավ եմ ապրում յուրաքանչյուր մոր աչքերին արցունք տեսնելու համար։ Երանի եմ տալիս այն օրերին երբ հնարավորություն ունեի գրկելու խոսելու, զբոսնելու Վազգենիս հետ։ Այսօր նրանից ցավոք մնաց միայն հուշեր, և դրանք միայն ու միայն դրական են»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: