Հրաչյա Հարությունյանն այն հավասարակշռված ու հոգատար անձանցից է, որ լինելով մշակույթի, արվեստի ակնառու դեմքերից մեկը, կարողացել է տիկնոջ՝ Սյուզան Մարգարյանի հետ համատեղ պահպանել իրենց ընտանիքի ներդաշնակ ու համերաշխ միասնությունը։
Հրաչյա Հարությունյանը խոստովանում է, որ միշտ էլ լրագրողական հարցերից խուսափել է, եթե դրանք խիստ անձնական բնույթի են եղել։ Նա որևէ մեկին որևէ կերպ թույլ չի տվել իրազեկվել իր անձնական, ընտանեկան այն հարցերին, որոնք հարմար չի գտել հանրայնացրել։
Նրանից հաճախ են փորձել իմանալ կնոջ՝ Սյուզան Մարգարյանի լավ ու վատ կողմերի մասին։ Հրաչյա Հարությունյանը միշտ սկզբունքորեն շրջանցել է այդ թեման։
Սիրելի տիկնոջ տարեդարձի առիթով Հրաչյան տեղադրել է իր և Սյուզաների լուսանկարներից երկուսը։ Լուսանկարներից մեկն արվել է շատ տարիներ առաջ, երբ զույգը նոր է որոշել ընտանիք կազմել։
Մեկն էլ արվել է վերջերս, երբ նրանք անցել են ավելի քան երեսունհինգ տարիների ամուսնական կյանքի միջով ու նույն սիրով են նայում իրար։