«Հայկը անամոթաբար բեմից պատմում է, որ այնքան մաքուր էր աշխատում, որ ընտանիքի ծախսերը հոգալու համար ստիպված էր վարձով տալ կենտրոնի իր բնակարանը, տուն վարձել Առինջում ու ապրել գումարի տարբերությամբ»

Վազգեն Սաղաթելյանը գրում է․ «Դուրս եկա Մարությանի ներկայացումից։ Քանի որ վերջին 10-ը րոպեն անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջապես դուրս գամ` առաջինն էի դուրս եկողներից: Մուտքի մոտ օպերատորի ուղեկցությամբ մի աղջիկ մոտեցավ և ուրախ-ուրախ խնդրեց կիսվել տպավորություններով, ինչը և արեցի: Քանի որ դժվար թե ներկայացման իմ բնութագիրը ցուցադրվի իրենց կողմից կազմակերպված այդ հարցման մեջ՝ կիսվեմ նաև այստեղ:

Հայկ Մարությանի ներկայացումը երեսպաշտության անտաղանդ դրսևորում է, որը ոչ միայն զուրկ է հետաքրքքիր մտքերից, ներքին տեղեկություններից, քաղաքական կոնտեքստից, այլ խիստ խոցելի է նաև հումորի տեսակետից: Հայկը անամոթաբար բեմից պատմում է, որ այնքան մաքուր էր աշխատում, որ ընտանիքի ծախսերը հոգալու համար ստիպված էր վարձով տալ կենտրոնի իր բնակարանը, տուն վարձել Առինջում ու ապրել գումարի տարբերությամբ:

Դա այն դեպքում, երբ վաղուց հայտնի է իր ընտանիքի՝ Պրահայում բազմաթիվ անշարժ գույքերի մասին, էլ չասած տասնյակ տարիների ամենակոմերցիոն ֆիլմերի պրոդյուսեր լինելու հանգամանքը: Բայց դա մի կողմ: Չկար որևէ ափսոսանք, էլ չասեմ ներողություն, այն բանի համար, որ սատարել ու մաս է կազմել այս ազգակործան իշխանությանը: Դա քիչ է, մի բան էլ «հումորային» ակնարկ էր անում իր հեղինակած «սև ու սպիտակին»:

Թե բա ինձ ընտրել են երևանցիների 82%-ը: Քեզ չեն ընտրել, պրիդուռոկ, ընտրել են նրան ում ասել ա Նիկոլը, ում վրայից թռար պատերազմից հետո, ինչի համար էլ ռադ արեցին քեզ էդ պաշտոնից: Ինչ-որ անտաղանդ սարքած վոյսեր՝ իբր Սերժի, Քոչարյանի, Նիկոլի կողքից` անիմաստ ու չխնդալու, պաթոսախեղտ ճառեր, վերջում էլ հայ զինվորի ու զոհերի մասին մոնոլոգ:

Տո այ չաթլախ, արի ու մի ասա, Նիկոլի ու իրա կողքը կանգնածների ձեռքերին ա տղերքի արյունը, բեմից կապիկություն անելով ուզում ես տենց հեշտ մաքրվես հա՞: Չի ստացվելու, դու քաղաքականության համատեքստում հիշվելու ես իբրև Նիկոլի ջեբի շուն, որը մի պահ որոշեց կծել տիրոջ ձեռքը, բայց այդ հանգամանքը քեզ մարդ չի սարքելու, անկախ տիրոջդ բ*զի տղա լինելու հանգամանքից: Էժան կլոուն, ոչ մի ուրիշ բան»:

Рейтинг
( 5 оценок, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: