Լարված իրավիճակ «Արաբկիր» ԲԿ-ում․ ծնողներն ասում են՝ «Երեխայի կյանքը մազից է կախված»

«Արաբկիր» բժշկական կենտրոնում լարված իրավիճակ է ստեղծվել։ Արագածավան համայնքի բնակիչ Դավիթը կնոջ հետ հիվանդանոց է բերել իրենց առաջնեկին՝ վեցամյա Անդրանիկին։ Դավիթը, որ բավականին առույգ ու աշխույժ տղա է և երազում է զինվոր դառնալ, գլանների հետ կապված խնդիր է ունեցել։

Հայրը պատմում է, որ Դավիթն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները մինչ վիրահատվելը, սակայն վիրահատության ժամանակ բժշկուհին անզգուշությամբ կտրել է երեխայի անոթը, որից հետո երեխան արնահոսել է։

Դավիթն ու կինը պահանջում են, որ բժշկուհին պատասխանատվության ենթարկվի, որպեսզի հետագայում մյուս երեխաների հետ էլ այդպիսի դեպքեր չպատահեն։ Ցավալին այն է, որ Անդրանիկն այսօր վերակենդանացման բաժանմունքում է։

Նրա վիճակը ծանր է։ Հայրն ասում է, որ իրենք ամեն պահի վատ լուրի են սպասում։ Երեխային երկրորդ անգամ են վիրահատել, բայց վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս պատմության մանրամասները՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: