Դեռ մանկուց հայտնի դարձած երգչուհիներից Լիդուշիկի կայացման հարցում մեծ է եղել նրա տատիկի դերը։ Տատիկի հոգածության և հոգատարության շնորհիվ է Լիդուշիկը հասել հաջողությունների։ Այսօր երգչուհու տատիկի՝ Գոհար Ավագյանի տարեդարձն է։
Այդ առիթով Լիդուշիկը գրել է․ «Այսօր աշխարհում ամենալավ տատիկի՝ իմ Գոգի, ծննդյան օրն է: Ամենաերջանիկն եմ, որ վայելում եմ նրա մեծ Սերն ու ջերմությունը, կիսում նրա հետ իմ երջանկությունը, հույզերն ու ապրումները:
Աստծուց խնդրում եմ միայն առողջ պահել Գոգիս, որ դեռ երկար տարիներ կարողանամ շնորհակալ լինել նրան իր անմնացորդ նվիրումի համար: Սիրում եմ քեզ անսահման»։
Օգտատերերից մեկը՝ Լուսինե Պողոսյանն այսպես է արձագանքել Լիդուշիկի շնորհավորական հրապարակմանը․ «Աշխարհի ամենահոգատար տատիկներից մեկը։
Լավ հիշում եմ, Լիդուշիկ ջան, թե ինչպես էր տատիկդ ձեռքդ բռնած բերում համերգներին, համբերատար սպասում փորձերին, մինչև որ վերջացնես ու տուն գնաք։ Շնորհավորում եմ տատիկիդ ծննդյան տարեդարձը, ամենալավն ու բարին իրեն»։