Վարդան Ամալյանը զոհվելուց հետո չէր կարող անտարբեր մնալ մոր տառապանքներին: Վարդանը տեսիլքով գալիս է մոր՝ Արմինեի մոտ․ անասելի հուզիչ պատմություն

Գեղամ Նազարյանը, որ ինքն էլ որդեկորույս հայր է, գրում է․ Հերոսները մեզ սովորեցնում են ապրել: Վարդան Ամալյանը զոհվելուց հետո չէր կարող անտարբեր մնալ մոր տառապանքներին: Վարդանը տեսիլքով գալիս է մոր՝ Արմինեի մոտ:

— Տղաս, Վարդան, երբ քեզ կրակեցին, դու շատ տանջվեցի՞ր,- հարցնում է Վարդան Ամալյանի մայրը:

— Մամ, իհարկե, ոչ,- ժպտալով պատասխանում է Վարդանը եւ ասում,- մայր, նայիր,- եւ ցույց է տալիս հեռվում երեւացող մի հսկա էկրան:

Մայրը, կանգնած որդու կողքին, էկրանին տեսնում է, թե ինչպես է որդին զոհվում թշնամու կրակոցից, ապա տասնորդական վայրկյաններ անց կանգնում, ժպտում եւ սլանում Երկինք՝ Աստծո մոտ:

— Մամ, հիմա համոզվեցի՞ր, որ չեմ տանջվել,- ասում է Վարդանը, ժպիտով նայելով մորը:

Մի մոռացեք, թե ինչու զոհվեցին մեր հերոսները: Նրանք զոհվեցին, որ դուք ապրեք առանց վախի, առանց խեղճանալու, առանց հիմարությունների եւ սարսափների:

Рейтинг
( 12 оценок, среднее 3.92 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: