Բացառիկ․ Uրտի տրանuաորտալ փականի իմպլանտացիա «Հերացի» համալսարանական հիվանդանոցում․ տեսանյութ

Հայ նվիրյալ բժիշկների մասնագիտական շարունակական աճի շնորհիվ հայկական բժշկությունը տարեցտարի նորանոր ձեռքբերումներ է գրանցում՝ մրցունակ դառնալով աշխարհի ամենից հեղինակավոր բժշկական մշակույթների հետ։

«Հերացի» համալսարանական հիվանդանոցում հերթական բացառիկ բժշկական միջամտություններից մեկն է կատարվել, որն իրականացրել է Կիրամիջյան Սարգիսը։ Նա իրականացրել է uրտի տրանuաորտալ փականի իմպլանտացիա։ Ս․ Կիրամիջյանը Ամերիկայի Լոս Անջելես քաղաքի հեղինակավոր կլինիկաներից մեկի ներկայացուցիչ է։

Հայտնի է, որ վերջին երկու տարում հայաստանյան բժիշկները սերտ համագործակցում են սփյուռքի հայազգի լավագույն մասնագետների հետ՝ իրականացնելով բարդ միջամտություններ և փրկելով կյանքեր։ Թիմային աշխատանքի շնորհիվ գրանցել է բավականին լավ արդյունք։ Ըստ սրտաբան, դասախոս Սարգսյան Ցոլակի՝ այս արդյունավետ ու կարևոր համագործակցությունը շարունակական է լինելու։

Ս․ Կիրամիջյանը ներկայացրել է իրեն կատարած միջամտության բարդության բնույթը, ընթացքը և կարևորությունը։ Բժշկի և բժշկական միջամտության մասին առավել հանգամանալից կարող եք տեղեկանալ՝ դիտելով տեսանյութը։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: