«Ցավոք, այսօր, երբ սգում էինք 44֊օրյա պատերազմի երկրորդ տարվա կապակցությամբ, ստացանք նաև մեր նոր հերոսի՝ Մարտին Ավետիսյանի զոհված լինելու բոթը»

Օշականից տեղեկացնում են, որ ցավալի տեղեկություն են ստացել այն մասին, որ զոհվել է օշականցի Ավետիսյան Հայկը։ Հայկի ողջ լինելու փաստն անհայտ էր արդեն մի քանի օր։ Այս մասին «Օշական՝ հինավուրց իմ բնօրրան» անունով գործող սոցհարթակը գրում է․

«Նա զենքը ձեռքին զոհվեց մեր խաղաղ ապագայի համար։ Օշականցի հերոսների թիվն ավելացավ ևս մեկով։ Սեպտեմբերի 13֊ին, թշնամու կողմից hարձակումից հետո, անհայտ էր օշականցի, դեռ 20 տարին չբոլորած, ժամկետային ծառայող Մարտին Հայկի Ավետիսյանի ողջ լինելու մասին հանգամանքը։

Ցավոք, այսօր, երբ սգում էինք 44֊օրյա պատերազմի երկրորդ տարվա կապակցությամբ, ստացանք նաև մեր նոր հերոսի՝ Մարտին Ավետիսյանի զոհված լինելու բոթը։

Ցավակցում ենք զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին, բոլոր նրանց, ում համար թանկ ու անգնահատելի էր Մարտինը Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28֊ին Օշականի Սրբ. Մ. Մաշտոց եկեղեցում, թաղումը՝ հաջորդ օրը նույն տեղից»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: