Վերջին անգամ գրեց` մամ ջան չտխրես. Հայկոյի մայրիկի բացառիկ հարցազրույցն ու նրա կյանքի վերջին վայրկյանները․ տեսանյութ

Հայկոն ապրեց քիչ, բայց ապրեց սիրով ու սեր սփռելով։ Նրա մասին Հանրայինը նոր հաղորդում է պատրաստել՝ հրավիրելով երգչի մտերիմներին ու հարազատներին։ Ընկերները խոստովանում են, որ Հայկոյին հիմա էլ փնտրում է փողոցում, մարդկանց մեջ։

Հայկոյի պրոդյուսերը հիշում է, թե Հայկոն ինչ հասարակ էր ինքն իր նկատմամբ և ինչքան համեստ էր ինքն իրեն գնահատելու հարցում։ Էրիկը, որ Հայկոյի մասին չի կարողանում առանց հուզվելու խոսել, հիշում է Հայկոյի նկատմամբ իր անվերապահ սիրով ու եղբայրական ջերմությամբ։

Հայկոյի մասին խոսել է նաև նրա մայրիկը, որը որդու կարիերայի զարգացման ողջ ընթացքում որևէ կերպ չէր երևում հանրային հարթակներում, հեռուստաէկրաններին։ Հայկոյի մայրը կարոտով հիշում է, թե որդին ինչ է ասել իրեն վերջին օրերին։

Մայրը հիշում է տղայի գրած վերջին նամակը, որով Հայկոն նրան հորդորել է որևէ պարագայում չտխրել։ Հայկոյի մասին ընկերների ջերմ պատմություններին կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: