Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ հայտնված և գտնված զինվորներին

Ջերմուկում և հարակից վայրերում սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած ադրբեջանական կողմի պատճառով ու նախաձեռնությամբ ստեղծվել է լարվածություն, որը մինչ հիմա էլ պահպանվում է։ ՊՆ նախորդ գիշեր և հայտնեց լարվածության սրացման, ապա նաև դադարեցման մասին։

ՊՆ-ից օրեր առաջ հայտնեցին նաև, որ ադրբեջանական մի խումբ գտնվում է հայկական տարածքում, բայց շրջափակման մեջ է, և գուցե առաջիկայում նրանց մոտ ռեսուրսների պակաս առաջանա։ Բացի այդ, Ջերմուկում շրջափակման մեջ էին հայտնվել նաև հայ զինվորականներ։

Այսօր արդեն երկու զինվորական վերադարձել են զորամաս։ Նրանց դիմավորել են Ջերմուկում։ Վերադարձած զինվորականներից ենկապիտան Գևորգյան Արտյոմը և սերժանտ Փիլոսյան Արմանը։ Նրանք շրջափակման մեջ են գտնվել շուրջ ինը օր։

Այս մասին տեղեկություն է հանրայնացրել ՊՆ մամլո քարտուղարը, իսկ համացանցում հայտնվել են հուզիչ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են զինվորականները դիմավորում շրջափակման միջից դուրս եկած տղաներին։ Կադրերը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: