Ռեգինա Պրազյանը գրում է․ «Մեր զոհված հերոսներին փառաբանեք ու հերոսացրեք ամեն օր, բայց իրենց ծնողներին հանգիստ թողեք։ Եթե կարող եք ֆինանսապես ապահովեք, հոգեպես ուժ տվեք, բայց ձեր քաղաքական կեղտոտ խաղերի իբրև արդյունավետ կազմակերպման համար մի օգտագործեք այդ մարդկանց։
Իրենք էլ մոլորվել են ու իրենց երեխաների կորստից ու ցավից փոքր ինչ չարացել։ Հետո ինչ-որ քոչարյանասերժահպատակ վիժվածքներ որոշել են այս մարդկանցից գործիք սարքել նրանցից մի քանիսից փորձելով Մառոզ Մարգոներ կերտել ու հիմա մենք ունենք այն ինչ ունենք։
Եռաբլուրը ազգային գերեզմանատուն է, ՀՀ ՊՆ հուշահամալիր-պանթեոն։ Երկրի ղեկավարին ոչ ոք չի կարող արգելել գնալ Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել, կամ առհասարակ սահմանափակել ազատ տեղաշարժի իրավունքը։ Մի տրվեք ձեզ օգտագործող չարամիտ ու քինախնդիր ստահակների uադրանքներին հարգելի ծնողներ։
Ձեր որդիները պատվով են զոհվել հանուն մեր հայրենիքի ու երբ այսօր հայրենիքը վտանգի մեջ է, դուք Ձեր պահվածքով առավել սրում եք իրավիճակը։ Ներսից Ադրբեջանը կարո՞ղ եք, քանդեք, բայց Հայաստանին հանգիստ թողեք մինչև ամեն բան կխաղաղվի։ Մի թողեք ատելությունը կուրացնի ձեր սրտերն ու հոգիները։ Որոշ ժամանակ անց շատ բան կիմանաք ու հետո չեք հաշտվի այսօրվա ձեր պահվածքի հետ։
Ճշմարտությունը կստիպի Ձեզ հանել այդ սխալ հասցեագրված ատելությունը ձեր մեջից։ Խոնարհվում եմ Ձեր առաջ ու խնդրում, որ էլ նման պահվածք չդրսևորեք, դա հայ կնոջը սազական չէ։ Հայ կնոջ պահվածքը պետք է կշռադատված և օրինակելի լինի։ Իսկ ոստիկանների գործողությունները չէի դատապարտի, եթե բերման ենթարկողները կին ոստիկաններ լինեին»։