«Շնորհավոր Անկախությանդ տոնը, իմ վիրավոր տուն․․․»․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը Հայաստանի երեսունմեկամյա անկախության տոնը յուրովի է շնորհավորել։ Նա հանդես է եկել երգի պրեմիերայով, որը վերնագրված է «Տուն»։ Երգի հեղինակը հենց Ռուբեն Մխիթարյանն է, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Արաքսյա Մուշեղյանը։

Երգի խոսքերը նվիրված են հայաստանյան վերջին երկու տարիների զարգացումներին, ընթացող պատերազմին, օրեցօր ավելացող թանկաին որդիների կորստին։ Քանդվող տների, հայրենասեր հայերի նոսրացող շարքերին զուգահեռ առկա է հաստատակամություն։

Երգին զուգահեռ մատուցվող տեսանյութը սիմվոլիկ է։ Այստեղ հանդես է գալիս դարձյալ Ռուբեն Մխիթարյանը, որը միայնակ ու մեծ ջանքերով բերում է վիրավոր քարեր ու փորձում նոր տուն կառուցել, որտեղ պետք է ծնվեն իր ապագա զավակները ու դառնան բանակ։

Այս սիմվոլիկ ու բազմախորհուրդ պատկերը խորհրդանշում է դժվարությունների և նույնիսկ պատերազմների առաջ չընկրկող հայի անկոտրում ոգին, որը պատրաստ է վերստին հառնելու ու հզորանալու։ Ռ․ Մխիթարյանի նոր՝ «Տուն» երգին ու տեսահոլովակին կարող եք ծանոթանալ ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: