«Հայտնի անեկդոտը միջազգային փորձագետի մասին։ Չոբանը սարի ծերին նստած, իրա հոտն ա արածացնում: Մեկ էլ․․․»

Գևորգ Տեր-Գաբրիելյանը գրում է․ «Հայտնի անեկդոտը միջազգային փորձագետի մասին։ Չոբանը սարի ծերին նստած, իրա հոտն ա արածացնում: Մեկ էլ էդ ժամանակ վերևից իջնում ա մի հատ փայլուն ուղղաթիռ, կախվում ա սարի ծերին, հոտը քամուց սփռվում ա էս ու էն կողմ, ուղղաթիռից պարանե աստիճան ա դուրս քցվում ու էդ պարանե աստիճանով իջնում ա մի հատ մարդ՝ հատուկ շորերով, ձեռքին մի հատ ձիպլամատ:

Չոբանը լուռ նայում ա: Էս մարդը մոտիկանում ա չոբանին ու ասում. — Եթե քեզ ասել, քանի ոչխար լինել քո հոտի մեջ, ինձ մի հատ ոչխար կտա՞լ: Չոբանը լուռ ուսերն ա թոթվում: Եկվորը նստում ա, ձիպլամատը բացում, մեջը տիեզերական զպրտիչ ա՝ անտեննան բարձրանում ա վեր, միանում տիեզերքում պտտվող արհեստական արբանյակին, արբանյակը զում ա անում սարի վրա, նկարում ա սարը ոչխարներով, տեղնուտեղը բիգ դեյթայի արհեստական բանականությունը հաշվում ա ոչխարների քանակը ու զպրտիչի էկրանի վրա գրում:

— Քո հոտում լինել երկու հազար հինգ հարյուր վաթսուն ոչխար, — ասում ա եկվորը հպարտ, զպրտիչը փակում ա, վեր ա կենում ու ասում.

— Ո՞ր ոչխարը դու ինձ տալ:

— Որն ուզում ես, վերցրու, — ասում ա չոբանը:

Մարդը մոտակա կենդանուն բռնում ա ու քարշ տալիս դեպի պարանե աստիճանը:

— Լսիր, — հետևից ասում ա չոբանը: — Իսկ եթե քեզ ասեմ, դու ով ես, իմ անասունն ինձ կվերադարձնե՞ս:

Մարդը շուռ ա գալիս զարմացած.

— Լավ, — ասում ա, — ասել տեսնենք, մի՞թե իմանալ:

— Դու միջազգային փորձագետ ես:

— Վա՜ու: Ինչպե՞ս դու իմանալ դա:

— Որովհետև դու եկար առանց հրավերի, չբարևեցիր, ինձ ասացիր տվյալներ, որոնք ես առանց այդ էլ գիտեի, և վերջապես, խնդրում եմ հետ տուր ինձ իմ գամփռին»:

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: