«Հայկոյին մեծարելու, նրա երգերը վայելելու օրն է»․ տաղանդավոր երգիչը երբեք չի մոռացվի

Հայկո Հակոբյանի անունով գործող սոցհարթակը հայտնում է տաղանդավոր երաժշտի պատվին կազմակերպվելիք երաժշտական ծրագրերի մասին, որոնք նախատեսված էին ավելի վաղ, սակայն ադրբեջանական hարձակման և դրա հետևանքների պատճառով հետաձգվեցին։

Նախատեսվում է մեկ ամբողջ օր հատկացնել տաղանդաշատ երաժշտի ստեղծագործությունները հնչեցնելուն և վայելելուն։ Հայկոյի անունով գործող սոցհարթակում մասնավորապես ասվում է․ «Սեպտեմբերի 29-ին Հայկոյին մեծարելու, նրա երգերը վայելելու օրն է: Այդ օրը հայկական հեռուստաեթերը նվիրված կլինի Հայկոյի հիշատակին:

Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում Արսեն Գրիգորյանը կներկայացնի Հայկոյին նվիրված նոր ստեղծագործություն: Երեկոյան՝ ժամը 22:40-ին, Առաջինի եթերում կլինի Հայկոյի հիշատակին նվիրված «Երգ երգոցի» հատուկ թողարկումը՝ Հայկոյի երգերով, մեծ սիրով ու կարոտով:

Նույն օրը Արմենիա հ/ը «Բարի լույս» ծրագիրը նույնպես նվիրված կլինի Հայկոյին: Կներկայացվի Րաֆֆի Ալթունյանի նոր ստեղծագործությունը: Արմենիա հ/ը երեկոյան եթերում կցուցադրվի Հայկոյի 2017 թվականի Սիրո Հավերժ քաղաք համերգը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: