«Իմ հերոսը hարձակման ժամանակ 11 վիրավոր զինակիցներին իջացրել ա դիրքերից, տարել ապահով տեղ, հետո նորից բարձրացել, բայց ․․․»

Ցավով են կարդում տարբեր օգտատերերի ողբերգական պատմություններն իրենց թանկագին անձնանց զոհվելու մասին։ Դենիզա Գևորգյանը շենավանցի հերոսի մասին գրում է․ «2022 թիվը ինձնից տարավ իմ կյանքի կարևորագույն մարդկանցից 3֊ին,հիմա էլ քեզ։ Իմ Ռուսլան, իմ լույս, իմ ու բոլորի հերոս։

Իմ հերոսը hարձակման ժամանակ 11 վիրավոր զինակիցներին իջացրել ա դիրքերից, տարել ապահով տեղ, հետո նորից բարձրացել, բայց չի հասցրել իջնի, իմ չհանձնվողը իրա կյանքով 11 հոգու կյանք ա փրկել, կյանքը տվել հայրենիքի ու բոլnրիս համար։

Ինքը բոլորի ճանաչած ամենաբարի, ամենախելացի,ամենահամեստ, ընկերասեր ու ամենամեծ սիրտ ունեցողն էր, երբեք չէր թողնի, որ դու տխուր լինես կամ ինչ-որ բանից նեղվես։ Մեր կյանքի լույսն էիր, հույսն էիր։

Ասում էիր հենց մեկը նեղացնի կամ բան ասի, զանգեմ անպայման ու ասեմ, հիմա ու՞մ եմ ասելու։ Էս աշխարհի համար դու չափից լավն էիր։ Հավերժ փառք քեզ, իմ անմահ հերnս»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: