«Երկու տարի առաջ էր, կիրակի՝ առավոտյան ժամը 8-ի կողմերը, պայթեց առաջին արկը, հետո երկրորդը ու․․․»

Հադրութցի Արփի Վանյանը գրում է․ «Երկու տարի առաջ էր, կիրակի՝ առավոտյան ժամը 8-ի կողմերը, պայթեց առաջին արկը, հետո երկրորդը ու արդեն երկու տարի է անընդհատ պայթում է մեր սրտերում, մեր հոգիներում։

Չեմ կարողանում գրել սեպտեմբերի 27-ի մասին․ գրել, նշանակում է կրկին վերապրել այդ ողջ սարսափը, ունայնությունն ու տառապանքը, և այն դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակվում է, պարզապես Արցախից տեղափոխվել է Հայաստան։

Մեզ միայն ամուր բռունցքը, հավատը, խրոխտ հոգին և անմնացորդ հայրենասիրությունը կփրկի: Ես գիտեմ, երազումս ինձ ասել են՝ 2 տարի հետո վերադառնալու ենք Հադրութ, միայն թե իմանաք, որքա՜ն եմ ուզում, որ դա ընդամենը երազ չլինի։

Տոկա, Արցախ, սպասե՛ք Հադրութ, Շուշի, հավերժ փառք, խոնարհում ու խնկարկում ձեզ մեր կիսատ կյանքեր, մեր հերոս տղաներ, ձեր չապած կյանքը մեր հրամայականն է՝ փրկել ՀԱՅՐԵՆԻՔԸ, վերադարձնել ՀԱՅՐԵՆԻՔԸ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: