«ՌԴ-ում Զորահավաքի մասին հայտարարությունից հետո այսօր սպառվել են Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Թբիլիսի բոլոր ավիատոմսերը»

Գոհար Հայրապետյանը գրում է․ «Ասում են՝ ՌԴ-ում Զորահավաքի մասին հայտարարությունից հետո այսօր սպառվել են Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Թբիլիսի բոլոր ավիատոմսերը։ Հուսով եմ՝ ՌԴ քաղացիություն ստացած մեր հայրենակիցները, կհասցնեն գալ Հայաստան: Եվ հուսով եմ՝ նրանք չեն դիտարկի Հայաստանը իբրև տրանզիտային մի պունկտ՝ այստեղից ուրիշ տեղ գնալու համար:

Բայց ես նաև հույս ունեմ, որ այստեղ կվերադառնա Ռուսաստանի՝ հայկական ծագում ունեցող խոշոր կապիտալը: Հաշվի առնելով, որ ռուսական կապիտալը Արևմուտքում սանկցիաների տակ է: Բայց ոչ թե իր փողերը լվանալու համար, այլ ներդրումներ անելու՝ հատկապես ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտում:

Չգաք եկեղեցիներ չկառուցեք, արձաններ չսարքեք: Եթե ուզում եք հավերժ մնալ հայ մայրերի աղոթքում, որոնք այսօր սահմանին են, ձեր կապերը, փողերը օգտագործեք զենք առեք, թեկուզ սև շուկայից, որտեղ այսօր Ուկրաինայից լիքը զենք է շրջանառվում: Ներդրեք ԱԹՍ- ների ոլորտի զարգացման մեջ:

Շատերը ասում էին՝ «մտնենք Ռուսաստանի կազմ, դառնանք գուբերնիա, հանգիստ ապահով ապրեն»։ Այսօր՝ ՀՀ Անկախության օրը, հուսով եմ շատերը հասկացան, որ պետականությունը, սեփական հզոր բանակը ՄԻԱԿ միջոցն է սեփական անվտանգությունը պահելու: Ու սա պաթոս չէ, պարոնայք բիզնեսմեններ, սա չոր ռացիոնալ հաշվարկ է:

Չես ուզում Հայաստանը շենացնես, կռվես մեր երկրի համար, դարձնես Իսրաել: Խնդիր չկա, գնա զոհվիր ուրիշ երկրի համար: Ինչպես եղավ Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ: Չգիտես ինչու, բոլոր խորհրդային հանրապետությունից միայն ամենափոքր Հայաստանից մոբիլիզացվեց ամենաշատ տղամարդ՝ 500 հազար: Որից 300 հազարը հետ չեկան»:

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: