Երբ ես հանդիպեցի Սուրենին․․. Մագա Հարությունյանն 1-ին անգամ խոսում է Սուրեն Փահլևանյանի հետ իր հարաբերությունների մասին

Մագա Հարությունյանն իր ինքնատիպ կոնտենտի շնորհիվ շատ արագ կարողացավ մեծ լսարան ձեռք բերել համացանցում։ Նա իր մեծ լսարանը նաև ծառայեցնում է հայրենակիցներին դժվարին վիճակում օգնելու, հայրենիքի ձայնն արտերկրում տարածելու հարցում։

Մագայի անվան շուրջ պարբերաբար պտտվում են ինտրիգային կամ քննադատական մեկնաբանություններ, որոնց ոչ բոլորին է Մագան արձագանքում։ Վերջին շրջանում հատկապես թեժ էին Մագայի հարաբերությունների քննարկումը Սուրենի հետ։

Հանրահայտ հաղորդավար Սուրենը վերջին շրջանում իր նախկին տիկնոջ հետ հաստատել էր, որ տարիների համատեղ կեցությունից հետո ամուսնալուծվել են իրար չհասկանալու համար։

Դրանից հետո Սուրենը հանրային հարթակներում, ընկերների միջոցառումների ժամանակ հաճախ էր հայտնվում Մագայի հետ։ Չուշացան նրանց հարաբերությունների մասին քննադատական խոսակցությունները։

Մագան, անդրադառնալով այս թեմային, արձանագրում է, որ ինքն ու Սուրենն իրենց հարաբերությունները սկսել են, երբ Սուրենը արդեն իսկ բաժանված է եղել։ Նա չի ազդել այդ հարցում որևէ կերպ։ Այս և այլ հանգամանքների մասին կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: