«Ես հարուստ եմ իմ ընտանիքով։ Շնորհավոր մեր ամուսնության 16 ամյակը, իմ սեր»

Հանրահայտ ու սիրված արտիստական զույգ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը նշում են իրենց փախադարձ ու մեծ սիրո, դրա կուռ հիմքերի վրա կառուցված ամուր ընտանեկան կառույցի տասնվեց տարին։ Նրանք օրը նշանավորում են միմյանց ջերմ ու սիրառատ խոսքեր ուղղելով։

Սամվել Դանիելյանը, տեղադրելով իրենց ընտանեկան համատեղ վերջին կադրերից մեկը, գրել է․ «Ես հարnւստ եմ իմ ընտանիքով։ Շնորհավոր մեր ամուսնության 16 ամյակը, իմ սեր»։ Սիրանուշն էլ իր հերթին գրել է․ «16 տարեկան իմ սեր»։

Նշենք, որ ամուսիններն իրենց տասնվեց համատեղ տարիների ընթացքում մեծացրել ու մեծացնում են երկու հրաշալի դստրիկների, որոնցից ավագը վերջերս բոլորեց տասնհինգ տարին։ Նրանց երեխաները մեծ հետաքրքրություն ու սեր ունեն թատրոնի ու մշակույթի նկատմամբ։

Ամուսին արտիստները նաև կարողացել են համատեղ ջանքերով ու միասնականությամբ ստեղծել իրենց թատերական փոքրիկ դպրոցը, որտեղ նույնպես ընտանեկան ջերմառատ մթնոլորտ է թևածում։ Նրանց արտիստական ստուդիայում ուսանում են բազմաթիվ տաղանդավոր պատանիներ։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: