«Նոր զանգեց ու խնդրեց փոխանցել այդ մարդկանց խնդրանքը: Երևանում․․․»

Գոհար Հայրապետյանը, անդրադառնալով տարածվող խուճապահար տեղեկատվությանը, գրում է․ «Իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանն առաջին օրվանից գտնվում է թեժ կետերում:

Հանդիպում և զրուցում է սահմանապահ գյուղի մարդկանց հետ՝ քարի պես ամուր, իրենց տունը չլքող, կրակի տակ ապրող:

Նոր զանգեց ու խնդրեց փոխանցել այդ մարդկանց խնդրանքը: Երևանում դիվանին նստած խուճապահար ստատուսներ մի գրեք, ողբ, լաց ու կոծ մի դրեք ֆեյսբուքում:

Մարդիկ սահմանին ամեն օր գերլարված վիճակում ապրում են, և մեր էստեղի հիստերիկան ալիք-ալիք հասնում է այնտեղ ու թուլացնում մարդկանց:

Այո՛, Հայաստանը ծանր վիճակում է, այո՛ պատերազմ է, բայց կլինի մի քիչ ձեզ ձիգ պահեք։ Ոնց որ մրցավազք լինի, ով ավելի ապոկալիպտիկ, ավելի ահավոր ու թուլացնող ստատուս կգրի:

Մարդիկ կրակի տակ էնտեղ ավելի ձիգ են, քան ստեղ Կասկադում նստածները»,- իր գրառումը եզրափակում է հաղորդավար, լրագրող Գոհար Հայրապետյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: