«Երբ 19 տարեկան տղեդ սահմանից զանգում ու ասում ա․ «Այ ցավդ տանեմ, դուխներդ տեղը, սարի պես մեջքներիդ կանգնած ենք» ակամայից․․․»

Հանրահայտ փաստաբան Գալիկյան Գարիկը երեք զավակների հայր է։ Նա երկու հրաշալի որդիներ ու մի չքնաղագեղ դուստր ունի։ Մինչ Գալիկյանի կրտսեր տղան ավագ դպրոցում է սովորում, իսկ աղջիկը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում, նրա ավագ տղան ծառայում է հայկական բանակում։

Այս դժվարին ու տագնապներով լեցուն օրերին շատ ծնողների նման Գալիկյանի և նրա ընտանիքի անդամների սրտերն անհանգիստ են ու սահմանին կանգնած տղաների կողքին են։ Գ․ Գալիկյանն իր հարթակում փոքրիկ գրառմամբ անդրադարձել է իրենց տագնապներին և սահմանին կանգնած տղաների ոգուն։

Նա գրել է․ «Երբ 19 տարեկան տղեդ սահմանից զանգում ու ասում ա․ «Այ ցավդ տանեմ, դուխներդ տեղը, սարի պես մեջքներիդ կանգնած ենք», ակամայից պապանձվում էս ու հասկանում, որ կյանքը իզnւր չես ապրել։

Ու դեռ ապրելու ու պայքարելnւ էս, որովհետև հասկանում էս, որ սահմանին կանգնած ու Հայրենիքը պահող հզnր սերունդ կա ու դեռ ամեն բան կորած չէ։ Մեռնեմ ձեր դուխին, տղերք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: