Նենսի Փելոսին անմոռուկի սիմվոլիկ գույնի հագուստով և կրծքանշանով ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդում և հուզվում

Նենսի Փիլոսին առավոտյան Ալեն Սիմոնյանի հետ միասին այց է կատարել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղաuպանության անմեղ զոհերի հիշատակին։ Հատկանշական է, որ Եռաբլուր գնալու համար Փիլոսին ընտրել է անմոռուկի գույնի հագուստը, որի վրա փակցրել է նաև անմոռուկի կրծքանշան հայկական ու ամերիկյան դրոշների հետ միասին։

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է անմոռուկի սիմվոլիկ գույնի հագուստով անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո Փիլոսին արտասվում անմար կրակի մոտ։

Այս հուզիչ կադրերի առիթով գրականագետ, ամերիկյան համալսարանի դասախոս Անահիտ Քեշիշյանը գրում է․ «Եթե նույնիսկ կեղծ էին արցունքները, ապա օսկարի արժանի վարպետությամբ էին արված և հատկապես՝ «ի տես և ի լուր ողջ աշխարհի»։

Վերջին անգամ այսպես ազդվել էի, երբ օտարազագի իմ մի բարեկամ հոնգուր-հոնգուր լաց եղավ անմար կրակի առջև։ Նրան ոչ ոք չէր նկարում։ Ափսոս, որ ես մեծ հույսեր չեմ փայփայում քաղաքական գետնի վրա»։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: