«Զգու՞մ եք, որ հենց սրանք ռեալ վտանգ են զգում, պոչը քաշում են ոտների արանքը․․․»

Առաջիկայում սպասվում է Ստանիսլավ Զասի այցը Հայաստան, իսկ Ծովինար Նազարյանը գրում է․ «Էսօր Պուտինը էն ոսկե դռների մոտից, խոսելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, ասաց, որ նոյեմբերին ՀԱՊԿ նիստ է սպասվում Հայաստանում։

Նա կողմերին զսպվածության կոչ արեց ու վերջում ջերմ կոմպլիմենտներ Հայաստանի հասցեին՝ բայց էն քմծիծաղը աչքերի ու բերանի անկյունում, բա թե մեր դարավոր բարեկամ հայեր, դես դեն։ Մյուս կողմից էլ ռուս հաղորդավարն է ներողություն խնդրում։

Զգու՞մ եք, որ հենց սրանք ռեալ վտանգ են զգում, պոչը քաշում են ոտների արանքը։ Ինչ-ինչ եւ ով-ով, բայց Պուտինը վտանգը տեսնել ու գնահատել գիտի, եթե նույնիսկ մեզնից ոմանք կարծում են, թե Փելոսիի այցը բանի պետք չէր։

Էնպես որ չնահանջեք, ժողովուրդ ջան։ Էսպիսի մոմենտումը բաց չթողնեք, կարող է էսպիսի պատուհան հետո չբացվի։ Բայց բոլոր ձվերը մի զամբյուղ չդնեք։ Ուշադիր, զգույշ, բայց համարձակ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: