Ավտովթարի հետևանքով մահացել է հանրահայտ ռեժիսոր-դերասանը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ առավոտյան ժամը 11-ի մոտակայքում Ռուսաստանի Ռոստովի տարածաշրջանում վթար է գրանցվել, որի հետևանքով մեքենայում եղած ուղևորներից երկուսը մահացել են, իսկ մեկը փոխադրվել է շտապ օգնությամբ հիվանդանոց։

Ավելի ուշ պարզվել է, որ մահացողներից մեկը հանրահայտ դերասան, ինչպես նաև թատրոնի տաղանդավոր ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսն է, որի մահվան առիթով շատ հանրահայտ դեմքեր են իրենց ցավակցությունները հայտնել։

Սերգեյը փոքր է եղել, երբ նրա ընտանիքը Չուկոտկա է փոխադրվել հոր աշխատանքի բերումով, որտեղ էլ անց է կացել ապագա ռեժիսոր-դերասանի մանկությունը։ Սերգեյը դպրոցում բավականին լավ է սովորել։ Նա մանկուց երազել է ռազմական օդաչու դառնալու մասին, սակայն ի վերջո դերասան է դարձել։

Դերասանի հետ պատահած դեպքին անդրադարձել է նաև հայազգի Մարգարիտա Սիմոնյանը՝ նշելով, որ նրա կորուստը զգալու են մշակութային ոլորտում։ Դերասանը տարիներ շարունակ կերտել է բազմաթիվ դերեր։ Նրա կերտած կերպարների թիվն անցնում է վաթսունից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: